Foto

Թեհրանում մեկնարկել է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» գագաթնաժողովը

Իրանի մայրաքաղաքում աշխատանքներն է սկսել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» անվանմամբ ֆորումը, տեղեկացնում է Regnum գործակալությունը:

Կազմակերպիչները միջոցառման հիմնական նպատակն են համարում Չինաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը:

Ֆորումի բացմանը Չինաստանի պետական խորհրդի անդամ  Խե Սինլյանը նշել է, որ երկու երկրները մեծ պոտենցիալ ունեն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները հատկապես ռեսուրսների և բարձր տեխնոլոգիաների ոլորում:

Իր հերթին իրանա-չինական առևտրային ասոցիացիայի ղեկավար Ահմադ Մոհամմադին երկրների հարաբերությունների զարգացման համար բարձր է գնահատել «Նոր մետաքսի ճանապարհի» ճանապարհային քարտեզում մասնակցություն ունենալու Չինաստանի առաջարկը :

«Մետաքսի ճանապարհի» իրականացումը Չինաստանի արտաքին քաղաքականության կարևոր ասպեկտներից մեկն է: Իրանը Մերձավոր Արևելքում ռազմավարական նշանակություն ունի, այդ պատառով Պեկինի կողմից դիտարկվում է որպես «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծում որոշիչ դեր ունեցող պետություն:

Vesti.am