Ռուսական կողմը անկեղծորեն ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաղորդում է «ТАСС»-ը:
«Մենք անկեղծորեն ձգտում ենք վերականգնել մեզ բարեկամ Թուրքիայի հետ բազմաֆորմատ հարաբերությունները. մի երկրի, որի հետ նախորդ տարիներին զարգացել են համագործակցության եզակի հարաբերություններ»,- ասել է նա:
Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը հաստատել է երկրների տրամադրվածությունը՝ ինչպես հարաբերությունների վերականգման, այնպես էլ դրանց զարգացման ուղղությամբ:
Vesti.am