Foto

Շտայնմայեր. Ռուսաստանը և ԵՄ-ն պետք է մերձենան

Գերմանիան և Ռուսաստանը պետք է պահպանեն երկխոսությունը՝ չնայած շարունակվող անհամաձայնության: Այդ մասին Ուրալի դաշնային համալսարանում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Շտայնմայերի խոսքով՝ շատերն են մտածում, որ Ռուսաստանը և ԵՄ-ն պետք է մերձենան:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները ԳԴՀ միացումից հետո ամենադժվար փուլն են ապրում:

Լավրովը նաև վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին:

Vesti.am