«Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ ռուսական շուրջ 15 ավիաընկերություն պատրաստ են չարտերային թռիչքներ սկսել դեպի Թուրքիա, տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Նա հավելել է, որ ավիաընկերություններին, թույլտվություն ստանալուց հետո, չվերթները վերականգնելու համար ընդամենը մի քանի ժամ անհրաժեշտ կլինի։
Ավելի վաղ, հուլիսի 22-ի գիշերը «Ռոսավիացիան» չեղարկել է դեպի Թուրքիա կանոնավոր չվերթների արգելքը, որը սահմանվել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Vesti.am