Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման նոր փուլի ֆոնին Ղրիմում Ռուսական ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության բանակը ստացել է «Տ-400»՝ «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ:
«Տ-400» հրթիռային համակարգը, որը համարվում է հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից միջոցներից մեկը, մինչ Ղրիմում տեղակայվելը, մարտական պատրաստվածություն է անցել Աստրախանի մարզում տեղակայված ռազմավարժարաններից մեկում:
«Տ-400»-ը նախատեսված է ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, և օդային հարձակման այլ միջոցների խոցման համար: Այն ռուսական բանակի սպառազինություն է մտել 2007-ին և ունակ է թիրախը խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա:
Vesti.am