Foto

ԱՄՆ փոխնախագահը Պորոշենկոյին կոչ է արել խուսափել Ռուսաստանի հետ լարվածության աճից

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է նրան խուսափել Ռուսաստանի հետ լարվածության աճից:

«Երկու առաջնորդները կրկին հայտարարել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հարցում քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներում իրենց աջակցության մասին, մասնավորապես, Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման միջոցով», - ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ փոխնախագահը Պորոշենկոյին կոչ է արել իրենից կախված ամեն բան անել՝ Ռուսաստանի հետ լարվածության աճից խուսափելու համար:

Հաղորդագրությունում նշվում է, որ Միացյալ Նահանգները նույն կոչով դիմել է նաև ռուսական կողմին:

Vesti.am