ԵԱՏՄ երկրների ղեկավարների 6-րդ հանդիպմանը կքննարկվի մաքսային օրենսգրքի շուրջ աշխատանքային գործընթացը, որը կփոխարինի 2009-ին ընդունված Մաքսային միության օրենսգրքին, տեղեկացնում է «TACC» գործակալությունը:
Փաստաթղթի թարմացման նպատակն ապրանքների շրջանառության պարզեցումն է նաև մաքսային գործընթացների ինֆորմատիզացիայի հաշվին:
Նշվում է նաև, որ Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն դեղամիջոցների միասնական շուկա ձևավորելու հարցը:
Սոչիում նախատեսված է նաև Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ:
Vesti.am