Foto

Ռուսական «Տու-22Մ3» ռմբակոծիչները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի քիմիական զինամթերքի գործարանը

Ռուսական «Տու-22Մ3» ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքի մերձակայքին, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից: Այդ մասին «ТАСС» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է զինամթերքով և վառելիքաքսուքային նյութերով լի խոշոր զինապահեստ, քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող քիմիական զինամթերքի արտադրության գործարանը, ինչպես նաև ԻՊ-ի զինյալների պատրաստման խոշոր դաշտային ճամբար: Ահաբեկիչներին զգալի նյութական վնաս է հասցվել, ոչնչացվել են մեծ թվով զինյալներ»,- նշվում է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Vesti.am