Foto

Էրդողան. «Թուրքական հոսքի» կառուցման ծախսը կկիսվի Թուրքիայի և Ռուսաստանի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման համար Ռուսաստանի հետ հավասար ֆինանսավորման մասին: Այդ մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում անելով «HaberTurk» հեռուստաընկերությանը:

«Մենք ռուսական կողմին հաղորդել ենք, որ «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ ոչ մի խնդիր չկա: Միակ բանը, որ մենք առաջարկել ենք՝ կիսել մեր տարածքում կառուցվող խողովակի ծախսերը»,-ասել է թուրք առաջնորդը:

Նա հիշեցրել է, որ մինչ Թուրքիայի տարածք հասնելը գազատարը կանցնի Սև ծովի տակով:

Vesti.am