Foto

Հաքերները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա հարձակման ժամանակ կոտրել են ավելի քան 100 էլեկտրոնային էջ

Հաքերներն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա հարձակման ժամանակ կոտրել են ավելի քան 100 էլեկտրոնային էջ: Այդ մասին հայտնում է  «New York Times»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չինովնիկներին:

Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ դրա հետևանքներն ավելի քան լուրջ են, քան ավելի վաղ ենթադրվում էր: Այսպիսով, նախապես հայտնել էին, որ հաքերները Կոնգրեսի ընտրությունների կոմիտեի և Ազգային դեմոկրատական կոմիտեի՝ այդ թվում նաև վերլուծական ծրագրի, որն օգտագործում էր Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբը, սերվեր մուտք գործելու հնարավորություն են ստացել:

Ավելի ուշ մի շարք դեմոկրատներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, չեն բացառել հաքերների կապը ռուսական իշխանությունների հետ:

Սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն ուղղակի անհեթեթ են:

Vesti.am