Foto

Պուտինը՝ ղարաբաղյան հակամարտության մասին

Ռուսաստանը շահագրգռված է նվազեցնել լարվածությունը հարևան երկրների միջև: Այդ մասին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք շարունակելու ենք համագործակցել «ղարաբաղյան թնջուկի» հանգուցալուծման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների միջոցով: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գտնել հակասությունների փոխզիջումային լուծումներ՝ առանց հաղթողների ու պարտվողների»,-ասել է Պուտինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ համագործակցության որոշ հարցեր։ Հիշեցնենք, որ այժմ ԵԱՀԿ-ում նախագահում է Հայաստանը: Հոկտմբերին Երևանում նախատեսվում է այդ կազմակերպության հերթական սամմիթը, որում ՌԴ-ն նախատեսում է ցուցաբերել իր մասնակցությունը:

Vesti.am