Foto

Պուտին. Ադրբեջանը կարող է զենք գնել որտեղից ցանկանա

«Ինչ վերաբերում է սպառազինությանը, այդ ուղղությամբ մենք Հայաստանի հետ աշխատանքի հատուկ ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր գործընկերն է: Մենք ունենք որոշակի փոխհամաձայնեցված պարտավորություններ, և Ռուսաստանը մշտապես հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին:  Սպառազինության շուկայում ցանկացած երկիր կարող է գնել ցանկացած զինատեսակ: Եվ այնպիսի երկիրը, ինչպիսին 10 միլիոն բնակչությամբ Ադրբեջանն է՝ արագ զարգացող տնտեսությամբ, ոսկու և նավթի մեծ պաշարներով, իհարկե, ի վիճակի  է զենք-զինամթերք գնել, որտեղից ցանկանա, հասկանո՞ւմ եք՝ որտեղից ցանկանա: Բայց այսօր ես չէի ցանկանա ուշադրություն դարձնել հարցի  ռազմական կողմին:  Եթե մենք ուզում ենք խնդրին հանգուցալուծում տալ, այն պետք է տեղի ունենա միայն խաղաղ ճանապարհով»,-ասել է ՌԴ նախագահը:

Vesti.am