Մոսկվային Բուլղարիայից իրավական երաշխիքներ են պետք «Հարավային հոսք» գազամուղի նախագծի վերականգնման համար, «РИА Новости»-ի հաղորդմամբ, երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինի խոսքով՝ Մոսկվան գիտե, որ բուլղարական կողմը կցանկանար վերադառնալ «Հարավային հոսքին»։
-Բայց մենք որոշակի կորուստներ ունեցանք եվրոպական գործընկերների՝ ծրագրի իրականացումից հրաժարվելու պատճառով: Ներկայումս միայն մտադրությունները բավարար չեն, մեզ պետք են լիարժեք կայուն երաշխիքներ, որոնք իրավաբանական ուժ ունեն,-ասել է Պուտինը Էրդողանի հետ հանդիպումից հետո:
Ռուսաստանի ղեկավարն ասել է նաև, որ Մոսկվան չի քաղաքականացնում տնտեսական հարցերը։
-Մենք ի սկզբանե ենթադրում էինք, որ ռուսական գազը պետք է Հարավային Եվրոպա հասնի ուղիղ, անմիջապես Եվրոպական Միության երկրների սպառողներին,-նշել է նա:
Օգոստոսի 8-ին հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Բուլղարիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկրների համատեղ էներգանախագծի վերականգնման շուրջ աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ:
Vesti.am