Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն օգոստոսի 10-ին հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ կայուն մեխանիզմներ է մշակում Սիրիայի իրավիճակից ելքեր գտնելու համար, հաղորդում է «Reuters»-ը:
Չավուշօղլուն նշել է նաև , որ օգոստոսի 10-ին բանակցությունների նպատակով հատուկ պատվիրակություն կուղարկվի Ռուսաստան, որի կազմում կլինեն Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատակիցները:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինի հավաստմամբ՝ Մոսկվան կհանի արգելանքը թուրքական ապրանքների նկատմամբ, ինչպես նաև կստորագրվեն հավելյալ պայմանագրեր՝ «Թուրքական հոսքի» հետ կապված աշխատանքները վերականգնելու համար:
Vesti.am