Foto

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որի շրջանակում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից:

Բարձր մակարդակով բանակցությունների ժամանակ կողմերը պլանավորում են քննարկել համագործակցության կարևոր հարցեր քաղաքականության, առևտրա-տնտեսական, մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև քննարկել ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տիրույթում:

Բանակցությունների ժամանակ երկու երկրների նախագահները պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: