ԱՄՆ-ն չի կարծում, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի մերձեցումը վնասում է իրենց շահերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմի շահերը տուժո՞ւմ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռուսաստանյան այցից, Տրյուդոն ասել է.
«Ես ամբողջովին կառանձնացնեի այդ հարցերը։ Ինչպես նշել եմ, մենք դա չենք ընկալում որպես զրոյական գումարով խաղ (խաղ, որում կարելի է հաղթել միայն խաղընկերոջ հաշվին):
Դրանք ինքնիշխան պետություններ են: Նրանք ունեն ընդհանուր նպատակներ ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, այլև Սիրիայի աջակցության միջագային խմբի շրջանակում»,- պարզաբանել է նա:
Vesti.am