Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում ռուսերեն լեզվով ներողություն է խնդրել ռուսական խոցված ռմբակոծիչի համար: «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է թուրքական «Hurriyet Daily News» թերթը: Նրա տվյալներով՝ Էրդողանն օգտագործել է «извините» բառը:
Ինչպես նշում է աղբյուրը՝ նամակի տեքստը մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ համաձայնեցվել է Մոսկվայի և Անկարայի ներկայացուցիչների միջև: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, ով թարգմանիչների և Անկարայում Ղազախստանի դեսպանատան դիվանագետների հետ աշխատել է նամակի սևագրության վրա, կանգ է առել «извините» բառի վրա:
Vesti.am