Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն ուրախացրել է վերջինիս զանգը՝ հանրապետությունում հեղաշրջման փորձից հետո:
«Իսկապես, հեղաշրջման փորձից հետո Ձեր զանգը ինձ, իմ գործընկերներին և մեր ազգին շատ ուրախացրեց: Թե որքանով է մեր ժողովուրդը դեմ ցանկացած այդպիսի հեղաշրջման փորձի և որքանով է ցանկանում ժողովրդավարություն, պարզ և հասկանալի դրսևորվեց կիրակի օրը, երբ ժողովրդավարության ցույց էր կազմակեպվել»,-հայտարարել է Էրդողանը:
Պուտինն իր հերթին նշել է, որ ինքն առաջիններից մեկն էր, ով զանգահարեց Էրդողանին, որպեսզի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում զորակցության խոսքեր ասի:
Vesti.am