Foto

Պուտին. Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են երկկողմ հարաբերությունների վերահաստատում

Ռուսաստանն ու Թուրքիան հույս ունեն վերականգնել երկու երկրների միջև հարաբերությունները, այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինը հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած  հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «TACC»-ը: -Թուրքիայի ներկայիս  բարդ ներքաղաքական իրավիճակում  Ձեր այցելությունը խոսում է այն մասին,  որ բոլորս ցանկանում ենք քաղաքական երկխոսության վերահաստատում ի շահ Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների,-ասել է Պուտինը Էրդողանին: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի բանակցությունները բարձր մակարդակի  առաջին երկխոսությունն են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:

Vesti.am