Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն, հայտնում է «RIA Novosti»-ն:
«Մեծ հետաքրքրություն է նկատվում ինքնաթիռների մատակարարումների, ռուսական արտադրության մասերի նկատմամբ և հենց այդ պատճառով էլ Ադրբեջանում ինքնաթիռների հավաքումն իրականացնելու համար Բաքվում հավաքման ավիացիոն գործարան կբացվի»,-ասել է Ռոգոզինը՝ հավելելով, որ Բաքվում կբացվի նաև ուղղաթիռային կենտրոն:
Vesti.am