Foto

Պուտինն ու Էրդողանը երկու երկրների միջև հարաբերությունների բարդացումից հետո առաջին անգամ կհանդիպեն

Երեքշաբթի օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հանդիպման օրակարգում լայնածավալ հարցերի շրջանակ է՝ զբոսաշրջությունից և մթերային ապրանքների էմբարգոյից մինչև «Թուրքական հոսք» և թուրք շինարարների աշխատանքը Ռուսաստանում:

Այս հանդիպումն առաջինը կլինի ռուսական «Su-24»-ի դեպքից հետո, ինչը երկու երկրների միջև հարաբերություններում ճգնաժամ առաջացրեց:

Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Անթալիայում՝ 2015 թվականի նոյեմբերի 16-ին «G-20»-ի շրջանակում:

Vesti.am