Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր են ընդունել: Այդ մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Համատեղ հռչակագրում երեք երկրների ղեկավարները հաստատել են եռակողմ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Հռչակագրում շոշափվում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների լուծումը, Կասպից ծովում փոխգործակցությունը, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում կապերի զարգացումը:
Բացի այդ, Պուտինը, Ռուհանին և Ալիևը պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու համար:
Vesti.am