Foto

Էրդողանը հայտարարել է «Թուրքական հոսքի» վերականգնման՝ Անկարայի պատրաստականության մասին

Անկարան պատրաստ է անել անհնարին քայլերը «Թուրքական հոսք» («Турецкий поток») գազատարի կառուցման աշխատանքները վերականգնելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է lenta.ru-ն:

«Մենք պատրաստ ենք այդ նախագծի իրականացման համար անմիջապես քայլեր ձեռնարկել, քննարկել դրանք և որոշում ընդունել:  Դրա համար որևէ խոչընդոտ չկա»,-ասել է նա:

Նա ընդգծել է էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունը՝ հիշեցնելով, որ հենց վերջինս է գազի հիմնական արտահանողը:

«2016-ի հուլիսի տվյալներով՝ Ռուսաստանից ներկրված բնական գազի ծավալը կազմել է 12.5 մլրդ խորանարդ մետր: Դա ցույց է տալիս, թե այդ ոլորտում որքան կարևոր էներգետիկ գործընկեր է Թուրքիան»,-ավելացրել է  նա:

Vesti.am