Foto

Բաքվում Ռոուհանին և Պուտինը կքննարկեն Էրդողանի օգնության պլանը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահիմպուրը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախատեսում են բանակցություններ վարել Բաքվում՝ ի աջակցություն Անկարայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, գրում է «Парламентская газета»-ն:

«Մենք պարոն Պուտինի հետ ցանկանում ենք օգնել Էրդողանին՝ լավ պայմաններ ստեղծելու և խնդիրները լուծելու համար, որպեսզի նա կարողանա ճիշտ որոշում կայացնել»,- ասել է Ռահիմպուրը:

Ռահիմպուրը պարզաբանել է, որ խոսքն այնպիսի օգնության մասին է, որը Էրդողանը չի կարող ակնկալել ո՛չ Արևմուտքից, ո՛չ արևելյան գործընկերներից:

«Մեր տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի լավ փոխհարաբերությունների կարիքն ունի», - ասել է իրանցի դիվանագետը:

Vesti.am