Foto

Կրեմլում Պուտինի և Էրդողանի հանդիպմումից որևէ փաստաթղթի ստորագրում չեն ակնկալում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում որևիցե փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «РИА «Новости»-ն:

«Ոչ, չի սպասվում: Ե՛վ քաղաքական, և՛ առևտրատնտեսական և այլ ոլորտներում երկար դադարից հետո սա առաջին հանդիպումն էր: Այդ պատճառով էլ հիմա կարևոր է մանրամասն քննարկել և տեսնել, թե որտեղ ենք գտնվում, և բացահայտել հետագա համագործակցության հնարավոր հեռանկարները»,-հայտարարել է նա:

Vesti.am