«Իրանի ու Ռուսաստանի միջև ազատ առևտրային գոտու ստեղծումը հզոր խթան կարող է լինել ռուս-իրանական առևտրի և ներդրումային պայմանագրերի համար»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ պաշտոնական Մոսկվան հետաքրքրված է տարածաշրջանի հարցերով Թեհրանի հետ փոխգործակցության ամրապնդման գործում և դրանում տեսնում է կենտրոնական Ասիայից մինչ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևոր գործոն. «Հետագայում էլ կշարունակենք աջակցել Իրանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցություն ունենալուն»,-ասել է նա:
ՌԴ նախագահը նաև հաստատել է Բանդար Աբբաս քաղաքի մերձակայքում ջերմաէլեկտրակայանի կառուցման համար Իրանին 2.2 միլիարդ եվրոյի պետական վարկ տալու մտադրության մասին:
Vesti.am