Foto

Պուտին. Ռուսաստանը մտադիր չէ մենաշնորհել Ղարաբաղի հարցը

Կարծել, թե Ռուսաստանն իր վրա է քաշում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերմակը, սխալ է: Ըստ «REGNUM»-ի, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ստիպված ենք լինում լսել, որ Ռուսաստանը փորձում է մենաշնորհել ղարաբաղյան խնդրի կարգավորման աշխատանքը՝ մի կողմ թողնելով մյուս միջնորդներին: Սա մոլորություն է: Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովներ անցկացվել են ավելի քան քսան անգամ և դրանք հակամարտության կարգավորման հարցում օրգանապես լրացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որի համանախագահներն են՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:  Նշեմ նաև, որ ամերիկյան և ֆրանսիական կողմի ներկայացուցիչները ներկա են եղել Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ գագաթաժողովի եզրափակիչ հատվածին»,- ասել է Պուտինն ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Vesti.am