Foto

Թուրքիան և Ռուսաստանն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն

Թուրքիան և Ռուսաստանը հնարավոր է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրեն 2017-ին, «TACC»-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին: Զեյբեքչիի խոսքով՝ համաձայնագրի ստորագրման նոր ժամկետներ դեռևս սահմանված չեն. «Մեզ դեռ չի հաջողվել սահմանել համաձայնագրի ստորագրման   նոր ժամկետները, սակայն կարծում եմ՝ մենք դա կանենք մինչև տարեվերջ»,-ասել է նա, հավելելով, որ դեռևս քննարկման փուլում է այն ապրանքների ցանկը, որոնք կդառնան ազատ առևտրի մասին համաձայնագրի օբյեկտներ:

Vesti.am