Foto

ՄՕԿ-ը չզրկեց Ռուսաստանին «Ռիո-2016»-ին մասնակցելուց, բայց այդ իրավունքը տվեց միջազգային ֆեդերացիաներին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն Ռուսաստանի օլիմպիական հավաքականին ամբողջ կազմով չի զրկել «Ռիո-2016»-ի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից՝ դոպինգի համակարգային կիրառման և քողարկման համար, սակայն այդ իրավունքը տվել է մարզաձևերի միջազգային ֆեդերացիային, հայտնում է ՄՕԿ-ի կայքը:

Այսպիսով, ռուս մարզիկների ճակատագիրը կորոշվի անհատական կարգով: Մարզաձևերի միջազգային ֆեդերացիան  իրավունք կունենա որակազրկել առանձին մարզիկների կամ թիմերի, որոնց դեմ կհավաքվեն համապատասխան ապացույցներ:

Նշենք, որ «Ռիո-2016»-ի ամառային Օլիմպիական խաղերը մեկնարկում են օգոստոսի 5-ին:

Vesti.am