Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը և վերաձևակերպումը, հայտնում է ընկերությունը:
«Ռոսավիացիայի 2016 թվականի հուլիսի 16-ի արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների Թուրքիա մեկնելու առիթով պատճառ է դարձել, որպեսզի «Աէրոֆլոտը» դադարեցնի դեպի Ստամբուլ և Անկարա տոմսերի վաճառքը և վերաձևակերպումը: Վաճառքը կվերսկսվի «Ռոսավիացիայի» կարգավորող մարմնի արգելքի վերացումից հետո»,- ասված է ավիաընկերության տարածած հայտարարության մեջ»:
Vesti.am