Foto

Մահացել է հայտնի լրագրողը

Կիևի կենտրոնում մեքենայի պայթյունից զոհվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը: Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հուլիսի 20-ի առավոտյան՝ ժամը 7:45-ին:

Մեքենան պատկանել է «Украинская правда»-ի ղեկավար Ելենա Պրիտուլին:

Վերջին հինգ տարին Շերեմետն ապրել և աշխատել է Կիևում:

«Украинские новости»-ն յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է վառված մեքենան, որի մեջ եղել է լրագրող Պավել Շերեմետը:

Vesti.am