2016 թ. հուլիսի 16-ին Բրյուսելում Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության պետի տեղակալ Ռուսլան Դավիդովը մեկ տարով ընտրվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նախագահ, հայտնում են Դաշնային մաքսային ծառայության մամուլի գրասենյակից:
«Հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարության այդ բարձր պաշտոնում Ռուսաստանի ներկայացուցչի ընտրությունը հանդիսանում է գործընկերների կողմից ռուս մաքսավորների, միջազգային առևտրում մաքսային վերահսկողության և նրա անվտանգության ապահովման միջազգային ստանդարտների ներդրման գործում Ռուսաստանի աճող դերի կարևոր ճանաչում»,- ասված է հայտարարության մեջ:
Vesti.am