Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում ևս մեկ անգամ բնութագրեցին նրան: Այդպես է կարծում Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը:
«Ռազմական հեղաշրջման պայմաններում կոչ անել մարդկանց փողոց դուրս գալ և կանգնել բանակի դեմ, անպատասխանատու և անխիղճ քայլ է քաղաքական գործչի համար»,- «Facebook»-ում գրել է Ժելեզնյակը:
Երկրում իրեն հավատարիմ մարդկանց օգնությամբ իրավիճակը կարգավորելու փոխարեն, Էրդողանը փորձում է փախչել Գերմանիա և փափագում է, որ մարդիկ իր փոխարեն լուծեն խնդիրը, կոչ անելով մարդկանց գնալ գնդակների ու տանկերի դեմ, որպես կենդանի թիրախ. վրդովվել է Ժելեզնյակը:
«Այդ ամենը հերթկան անգամ ցույց է տալիս, թե Էրդողանն իրենից ինչ է ներկայացնում»,-եզրակացրել է պատգամավորը:
Vesti.am