Foto

Մոսկվայում մզկիթի շեյխ է ձերբակալվել

Մոսկովյան «Յարդյամ» մզկիթից հայտարարել են, որ ձերբակալել են իրենց մզկիթի առաջնորդ շեյխ Մահմուդ Վելիտովին:

«Այս տեղեկատվությունը հավաստի է: Մանրամասները դեռ հայտնի չեն, մեր փաստաբանն աշխատում է այդ ուղղությամբ»,- «РИА Новости» լրատվական գործակալությանն է ասել մզկիթի ներկայացուցիչը:

Իր հերթին «Интерфакс»-ը հայտնում է, որ Վելիտովը ձերբակալվել է ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու կասկածանքով:

Նրա տանը և մզկիթում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել է կրոնական գրականություն:

Vesti.am