Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները նախատեսում են հանդիպել Բաքվում, օգոստոսի 8-ին: Այդ մասին «ТАСС»-ին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը:
«Այդպիսի հանդիպում կկայանա: Այն սպասվում է օգոստոսի 8-ին»,- ասել է նա:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ հաստատել էր երեք երկրների նախագահների հանդիպման փաստը, հաղորդելով, որ այդիպիսի գագաթաժողով է սպասվում մոտակա ժամանակներս:
Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը հայտնել է, որ ակնկալվում է, թե Իրանի բարձր մակարդակի պատվիրակությունը մոտ ժամանակներս Մոսկվայում կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքներին:
«Հստակեցվում է, որ միջկառավարական նիստը տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է նա: Նախատեսվում է քննարկել տարբեր հարցեր. առևտրի, բանկային համակարգի, տեխնոլոգիաների, պաշտպանության վերաբերյալ հարցեր:
Vesti.am