Foto

Մամեդյարով. Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին երկխոսություններում արագացում է նկատում 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին երկխոսությունները շատ ինտենսիվ են: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է «ТАСС» գործակալությունը:

«Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ երկխոսություններ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են ակտիվ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման համար»,- ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով, հանդիպումները կօգնեն հանգուցալուծում գտնել չհամաձայնեցված հարցում:

«Անհրաժեշտ է փուլերով՝ քայլ առ քայլ բանակցությունների սեղանը մաքրել չլուծված հարցերից և խնդիրներից»,-ասել է Մամեդյարովը:

Vesti.am