Foto

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծի վերաբերյալ համագործակցության արձանագրություն են ստորագրել

ՌԺԴ-ն և Իրանը «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծի վերաբերյալ համագործակցության արձանագրություն են ստորագրել: Այս մասին հայտնել «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարին, հայտնում է «RNS»:

«Նոր ձևակերպումը մեզ համար «Հյուսիս-հարավ» միջանցքը  շատ կարևոր տարանցիկ նախագիծ է, որն իր մեջ ունի չորս մասնակից` Հնդկաստանը, Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը: Անցյալ շաբաթ մենք Իրանի և Ադրբեջանի հետ ստորագրեցինք հագործակցության արձանագրություն և մինչև օգոստոսի 7-ը, Մումբայից հատուկ բեռնատար գնացքով Մոսկվա կուղարկենք այն բեռը, որի սակագինը համաձայնեցված կլինի այս միջանցքից օգտվողների համար», - ասել է նա:

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը պետք է միացնի հյուսիսային Եվրոպան Հարավ-Արևելյան Ասիայի հետ: Այն կամուրջ կդառնա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների համար: «Հյուսիս-հարավը» նախատեսում է տարեկան 5 մլն տոննա բեռ տեղափոխել, իսկ ապագայում դա կհասցվի 10 մլն տոննայի:

Vesti.am