Մշակութային սպասված տոներից մեկի մեկնարկը տրված է:
Շառլ Ազնավուրի հրապարակում «Աստղերի պուրակում» անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին բացվեցին կինօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ՝ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Աստղերի զետեղմանը ներկա էին նաև նրանց կանայք, ովքեր անձամբ կատարեցին աստղերի բացումը: Արարողությունն ուղեկցվեց ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի կատարումներով:
Այնուհետ հյուրերն անցան ավանդական կարմիր գորգով:
Այս տարի կինոփառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին, որին մասնակցելու համար 91 երկրից 900 հայտ է ներկայացվել:
Կարմիր գորգով անցան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ, հյուրեր, և այլ կինոգործիչներ:
Հայ կինոսիրողներն ուղիղ մեկ շաբաթ անցկացնելու են ցուցադրություններով, տաղանդավոր կինոգործիչների հետ հանդիպումներով, վարպետության դասերով, հոբելյանական երեկոներով:
Vesti.am