Foto

Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին հիվանդանոցից

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:

«Զինվորները հետազոտվել են, ամեն ինչ կարգին է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել, հետևաբար նրանք դուրս են գրվել: Ամեն դեպքում, կլինեն ամբուլատոր բուժկենտրոնի աշխատողների հսկողության տակ»,- ասաց բժշկական կենտրոնի աշխատակիցը:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: