Տոմսկի պետական համալսարանի գիտնականները մեխանիկական և ջերմային ճառագայթման ազդեցության միջոցով փոխել են ցեոլիտի ֆիզիկական և քիմիական հատկությունները, որպեսզի ստեղծեն հեմոդիալիզի դյուրակիր սարք: Ցեոլիտն արագորեն կլանում է խոնավությունը, ուստի այն զտիչներում օգտագործվում է որպես կլանիչ:
Ուսումնասիրության հեղինակների խոսքով՝ ժամանակակից սարքերը թույլ են տալիս հեմոդիալիզ անցկացնել միայն հիվանդանոցներում, իսկ նոր սարքը կլինի ձեռքի ժամացույցի չափ և հեմոդիալիզը հնարավոր կլինի իրականացնել տանը:
Այժմ գիտնականները ցանկանում են ցեոլիտը համադրել նանոկերամիկական նյութի հետ և ստեղծել կոմպոզիտային մաղ, որը հեմոդիալիզի սարքի հիմքը կլինի: Գիտնականները ծրագրում են ցեոլիտից ու նանոկերամիկայից նյութը ստեղծել այս տարվա ընթացքում, իսկ երկու տարի անց՝ առաջին սարքը:
Vesti.am