Foto

Գիտնականները պարզել են ինտենսիվ աշխատանքի ու կնոջ առողջության կապը

Կանայք, ովքեր շատ ժամանակ են ծախսում կարիերայի վրա, կարող են իրենց հասցնել մինչև անգամ ամենալուրջ հիվանդությունների և հաշմանդամության, այն դեպքում, երբ աշխատանքը տղամարդկանց օգնում է պահպանել առողջությունը: Այս եզրակացությանն են եկել Օհայոյի Պետական համալսարանի ամերիկացի գիտնականները, գրում է ria.ru-ն:

Հետազոտության արդյունքում հարցազրույց է անցկացվել 7.5 հազար մարդու շրջանում՝ պարզելու նրանց աշխատանքի ինտենսիվությունը, ինչպես նաև  որոշելու նրանց առողջության ընդհանուր մակարդակը: Հետազոտողները վերլուծել են լուրջ հիվանդությունների և վերջին 32 տարիների աշխատանքային ժամերի քանակի կապը:

Աշխատամոլ կանանց շրջանում հարցումների արդյունքներն ապշեցուցիչ են, պատմել է հետազոտության հեղինակ Ալարդ Դեմբը: Հետազոտությունը ցույց է տալիս աշխատանքային շաբաթվա ու սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդությունների, հոդաբորբի ու շաքարային դիաբետի կապը:

Հիվանդությունների զարգացման ռիսկն ավելանում է, եթե աշխատանքային շաբաթը տևում է 40 ժամից ավելի: Շաբաթական 60 աշխատանքային ժամվա դեպքում վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը 3 տասնամյակ հետո կարող է եռապատկվել:

Այդուհանդերձ նշվում է, որ հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում տղամարդիկ իրենց ավելի լավ են զգում:

Vesti.am