«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 19-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարներ, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար