Foto

Սիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել է

ՀԿԱԾ Սյունիքի մարզային բաժնում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողների կողմից ամբողջությամբ դադարեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Չարենցի 8Ա հասցեում գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի մեկ այլ որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողների կողմից ամբողջությամբ դադարեցվել է Սիսիան համայքի Շաքի գյուղի Երևան-Գորիս խճուղի 22-րդ փողոց 19 հասցի հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։