Foto

Հնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք

Մարդատար արագընթաց գնացքի չորս վագոն հրդեհվել են Հնդկաստանում՝ ընթացքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Times Now հեռուստաալիքը։

«Կարմաբհումի էքսպրես» գնացքը ընթանում էր Ամրիտսար-Նյու Ջալպայգուրի երթուղով։ Հանկարծակի բռնկված հրդեհը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Մարդիկ ստիպված են եղել էվակուացվել ընթացքից՝ կրակով և թանձր ծխով պատված վագոններից։ 

«Անվտանգության համակարգի ժամանակին գործարկման շնորհիվ գնացքը կանգ է առել, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում հրդեհի մարման ուղղությամբ։ Պատահարի վայր են ժամանել բոլոր պատասխանատու պաշտոնատար անձինք», - հայտարարել է Հյուսիսային երկաթուղու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հիմանշու Շեքհար Ուպադհյայը։

Նրա խոսքով՝ այս պահին միջադեպի հետևանքով տուժածների, զոհերի կամ այլ վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։