Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ջրափի գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ի․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի՝ «888 ID 88» համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։









