ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկին մնում է Ռուսաստանի գլխավոր բանակցողը ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններում, ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում։
Կողմերը կքննարկեն հակամարտության դադարեցման, անվտանգության երաշխիքների, լարվածության թուլացման և հումանիտար հարցերը։









