Foto

2027-ի հունվարի 1-ից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը և առկայությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է. 

«2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը և առկայությունը»