Foto

Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ

Մ-3 միջպետական ճանապարհի կմ75+460-կմ97+020 հատվածում (Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ) միջին նորոգումից հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Գծանշումն իրականացվում է առավոտյան ժամը՝ 8.00-ից մինչև 19.00։ Այդ ընթացքում նշված հատվածում հնարավոր են երթևեկության որոշակի սահմանափակումներ։

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր։