Foto

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

Հայաստանում անցկացված COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվել է  Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, Երևանում կայացած COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

«Շնորհավորում եմ Էկվադորի մեր գործընկերներին և մաղթում հաջողություն համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում»,- նշել է Մաթևոսյանը։

Նշենք, որ Էկվադորում COP18-ը կանցկացվի 2028 թվականին։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Երևանում անցկացվել է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։