Foto

Երկաթուղային աղետից հետո Մադրիդում բախումներ են սկսվել

Երկաթուղային աղետից հետո Մադրիդում բախումներ են սկսվել։

Իսպանիայի մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի և վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։

Բողոքի առիթը Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետն է, որի հետևանքով, ըստ շրջանառվող տեղեկությունների, զոհվել է առնվազն 68 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Ցուցարարները վանկարկել են «Մարդասպաննե՛ր» և փորձել ճեղքել ոստիկանության պատնեշը։ Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։